Քաղաքական

12.11.2021 14:43


Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել. ուղղակի անտանելի վիճակ է. վիճակ չկա, զոռով անցա. Գորիսի փոխքաղաքապետ

Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել. ուղղակի անտանելի վիճակ է. վիճակ չկա, զոռով անցա. Գորիսի փոխքաղաքապետ

Բարձրավան գյուղի բնակիչների համար այսօր ես եմ Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան նորակառույց ճանապարհով հաց տեղափոխել։ Ճանապարհին շատ անտանելի վիճակ է. վիճակ չկա, զոռով անցա՝ մի կողմից շինարարական աշխատանքներ են ընթանում, մյուս կողմից՝ ձյուն, անձրև, ցեխ։ Ուղղակի անհամատեղելի վիճակ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղակայումից հետո ստեղծված իրավիճակին։

«Ներկա պահին գնում եմ իմ տարածքները, գյուղերը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, հացը ես տարա։ Հացը Գորիսից համայնքապետարանի մեքենայով եմ տեղափոխել, Բարձրավանի գյուղապետն էլ դեմ հանդիպման եկավ, վերցրեց»,-ասաց Կարո Քոչարյանը՝ հավելելով, որ թարմ սնունդ է հասցրել նաև Բարձրավան գյուղի մանկապարտեզին։

Ինչ վերաբերում է Շուռնուխ և Որոտան համայնքներին, Գորիսի փոխքաղաքապետը տեղեկացրեց՝ հաց և անհրաժեշտ այլ պարագաներ նշված գյուղեր հասցնելու համար նշանակված են Գորիսի համայնքապետարանի այլ աշխատակիցներ, որոնք նույնպես համայնքապետարանին պատկանող մեքենաներով պետք է առաքում իրականացնեն։

Կարո Քոչարյանը դժվարացավ ասել՝ արդյոք վերոնշյալ երեք համայնքում խմելու ջրի կամ առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր կա։

«Մինչև տեղում իրավիճակին չծանոթանամ, չեմ կարող ասել»,-նշեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը