Փաշինյանը ստում է, թե միջանցքային տրամաբանություն չկա. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
Փաշինյանը ստում է, թե միջանցքային տրամաբանություն չկա, և իբր ՀՀ իշխանությունները չեն համաձայնել միջանցք տրամադրել, իսկ ադրբեջանցիներն ասել են, որ այդ դեպքում Գորիս-Կապան մայրուղին պետք է լինի իրենց վերահսկողության տակ։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ անօրինական գործարք է կատարվել. ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին առանց հայկական կողմի համաձայնության չէին կարող մաքսակետեր տեղակայել, այսինքն՝ կար Հայաստանի համաձայնությունը։
Նա նշեց, որ Հայաստանը, իր տարածաշրջանային նշանակությունը վերականգնելու փայլուն հնարավորություն ունենալով, այն գործող իշխանության պատճառով ամբողջությամբ կորցնում է այն։
«Այսօր Հայաստանի իշխանությունները շարունակում են թուրք-ադրբեջանական նախագծի իրականացումը մեր երկրի տարածքների հաշվին։ Ադրբեջանն ու Թուրքիան, Նախիջևանն Ադրբեջանի հարավային շրջաններին կապելու խնդիր դնելով, փորձում են Իրան-Ռուսաստան առանցքը փոխարինել Արևելք-Արևմուտք առանցքով, այսինքն՝ չինական շուկան կապել Արևմուտքի հետ հաղորդակցություններով, որոնք իրենց վերահսկողության տակ կլինեին: Դա Հայաստանի բացառում է նշանակում բոլոր տեսակի հաղորդակցություններից»,-հավելեց պաշտպանության նախկին փոխնախարարը։
Արցախյան պատերազմը կարող էր չլինել, բայց այն սկսվեց, ինչպես Արտակ Զաքարյանը նշեց, Հայաստանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության պատճառով։
«Պատերազմը փոխեց հավասարակշռությունը տարածաշրջանում, անվերահսկելի քաոս ստեղծեց տարածաշրջանում, որում թուրք-ադրբեջանական տանդեմն ազատորեն առաջ է տանում իր շահերը Հայաստանի շահերի հաշվին։ Փոխվել է նաև մեծ ուժերի վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ. Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական միջանցքների բախում է տեղի ունենում: Դա շատ ավելի լուրջ շահերի բախում է նշանակում։ Հյուսիս-հարավը միշտ էլ կարևոր խնդիր է եղել մեզ համար, բայց Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում՝ փորձելով փակել արցախյան հիմնախնդրի հետագա կարգավորման բոլոր հնարավորությունները, իսկ Հայաստանի իշխանություններին չի հաջողվում կասեցնել Ադրբեջանի այս հակահայկական գործընթացը։ Միակ հենակետը ռուս խաղաղապահներն են և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ գոյությունը։ Հայաստանը հնարավորություն չունի պայմաններ ստեղծել, որպեսզի Մինսկի խումբը վերադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգ»,-ընդգծեց նա։

Աղբյուրը՝ news.am