Լրահոս

12.11.2021 20:15


Թուրքիան՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխարհում 5-րդն է

Թուրքիան՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում աշխարհում 5-րդն է

Ստամբուլի տեքստիլի և հումքարտահանողների միության նախագահ Ահմեթ Օքսյուզը Քահրամանմարաշում տեղի ունեցած «Տեքստիլ» միջազգային 5-րդ համաժողովին հայտնել է, որ Թուրքիան 2021թ. տեքստիլ արդյունաբերության ոլորտում դարձել է աշխարհի 5-րդ խոշոր արտահանող երկիրը։

Օքսյուզը նշել է, որ եթե տարիներ ի վեր տեքստիլ արդյունաբերության ոլորտում Թուրքիայի արտահանման ծավալը չէր հատում 10 մլրդ դոլարի շեմը, ապա այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում միայն 10.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացվել։

Նրա հաղորդմամբ՝ Թուրքիան աշխարհի 6-րդ խոշորագույն արտահանողից դարձել է 5-րդը։

Այս խորագրի վերջին նյութերը