Աշխարհ

12.11.2021 13:17


Վրաստանում կորոնավիրուսի 4 445 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 4 445 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 445 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 508 մարդ, մահացել է 77 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 775 826, այստեղից ապաքինվել է 708 820 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 816:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 782 փորձարկում, այդ թվում 30 215-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 567-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.75% է, վերջին 14 օրվանը՝ 10.02%, վերջին 7 օրվանը՝ 10.06%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 032 939 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 103 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 55 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 856 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 324 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը