Գորիս ՔԿՀ-ում ինձ առաջարկում են՝ գնամ ոստիկանություն, ձերբակալեն, ձերբակալման շոու են ուզում․ Մենուա Հովսեփյան
Գորիս ՔԿՀ-ում ինձ առաջարկեցին, որ գնամ ոստիկանություն, ինձ ձերբակալեն, հետո բերեն կալանավայր, պարզ է, չէ՞, որ ուզում են շոու սարքել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, որը երկու օր է՝ ինքնակամ ներկայանում է Գորիս ՔԿՀ, սակայն այնտեղ չեն ընդունում։
«Եկել եմ դատարան, վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, առաջարկում են սպասել, չեն ասում, թե որքան։ Ես պատրաստ եմ «պատիժը» կրել, երկու օր է՝ ասում եմ՝ կալանավորեք, ինքնակամ գնում եմ, չեն կալանավորում, կինո է, զավեշտալի իրավիճակ։ Ուզում են ձերբակալությամբ տանեն»,-ասաց նա։
Մենուա Հովսեփյանը նշեց, որ հիմա սպասում է, թե դատարանը ինչ պիտի պարզաբանի, ինչ հիմնավորում պիտի ներկայացվի Գորիս ՔԿՀ-ին՝ որոշում չտրամադրելու հետ կապված։
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է գրավը, և Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանքի որոշում էր կայացրել։