Գորիս ՔԿՀ-ում ինքնակամ ներկայացած Մենուա Հովսեփյանին չեն ընդունում. պաշտպան
Գորիս ՔԿՀ-ում երկու օր է՝ չեն ընդունում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Երկու օր է՝ մարդն ինքնակամ գնում է, որ կալանավորեն, չեն ընդունում։ Երեկ ասել են՝ ուշ է, այսօր ասում են՝ որոշում չեն ստացել։ Քանի որ վարույթ իրականացնող մարմինը դատարանն է, Մենուա Հովսեփյանը հիմա գնացել է դատարան, որ հասկանա՝ ինչ է կատարվում»,-մանրամասնեց պաշտպանը։
Ըստ նրա՝ գուցե փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հետո էլ ասեն, թե Մենուա Հովսեփյանը կարգ է խախտել, և 30 մլն գրավը չպետք է վերադարձնել։
Անդրադառնալով հարցին՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ հստակեցված չէ՞, թե որ ՔԿՀ պիտի տարվեր Մենուա Հովսեփյանը, պաշտպանն ասաց․
«Վերջին անգամ կալանքից ազատվելուց հետո նա դուրս էր եկել Գորիս ՔԿՀ-ից, ինչը նշանակում է, որ այնտեղ պետք է տարվեր»,-ասաց Արմեն Մելքոնյանը։