Ամենամեծ մեգապոլիսներից մեկը շուտով ջրի տակ կանցնի
Ինդոնեզիայի մայրաքաղաք և նրա ամենամեծ մեգապոլիս Ջակարտան մինչև 2050 թվականը կարող է ջրի տակ անցնել։ Այս մասին գրում է Phys.org-ը՝ հղում անելով Հետազոտությունների և նորարարությունների ազգային գործակալությանը։
Փորձագետների կարծիքով, եթե գլոբալ տաքացման հետևանքները նվազեցնելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև դարի կեսերը քաղաքի առնվազն 25%-ը ջրի տակ կանցնի։
Ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է մոլորակի երեք սառցադաշտային շրջանների՝ Անտարկտիդայի, Գրենլանդիայի և Հիմալայների հալեցմանը։ Սա աստիճանաբար բարձրացնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը և վտանգում Երկրի ափամերձ շրջանները։ Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած սաստիկ ցիկլոններն ու մակընթացությունները, ինչպես նաև հորդառատ անձրևները, ավելի են սրում իրավիճակը։
«Այս խնդիրները լուծելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ»,-ասվում է հոդվածում։
Բոգորի գյուղատնտեսական համալսարանի (IPB University) վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 2019-2020 թվականներին Ջակարտայի տարբեր հատվածներ 1,8-10,7 սանտիմետրով ջրի տակ անցնելու վտանգի տակ են եղել: Այս երևույթի պատճառներից մեկը քաղաքի բնակիչների կողմից ստորերկրյա ջրերի զանգվածային օգտագործումն է։ Սա երկրի մայրաքաղաքի տակ դատարկ տարածքներ է ստեղծում և նպաստում է հողերի նստեցմանը: Միևնույն ժամանակ, համաշխարհային օվկիանոսի մակարդակն աճում է՝ այժմ այն 13-20 սանտիմետրով ավելի բարձր է, քան 1900 թվականին։
Հոդվածում նշվում է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին խորհուրդ է տվել Ինդոնեզիայի մայրաքաղաքը տասը տարվա ընթացքում տեղափոխել այլ վայր, քանի որ Ջակարտան կարող է խորտակվել կլիմայի փոփոխության պատճառով։
Գիտնականները բազմիցս նշել են Երկրի վրա գլոբալ տաքացումը մեղմելու անհրաժեշտությունը: Դրա համար ավելի քան 190 երկրներ ստորագրել են Փարիզի համաձայնագիրը, որը նախատեսում է մոլորակի ջերմաստիճանը պահել մեկուկես-երկու աստիճանի սահմաններում։ Համաձայն այս ծրագրի՝ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխությանը հարմարվելու, արտանետումները նվազեցնելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու համար։