Լրահոս

11.11.2021 20:09


«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով

«Քանաքեռցի Տույը» նախկին պատգամավորին սպանել է Արայիկ Հարությունյանի պարգևատրած զենքով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր Երևանում տեղի ունեցած 4 անձի սպանության ժամանակ կրկին հանցագործության գործիքը դարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պարգեւատրած զենքը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետևանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույը»։

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ «Քանաքեռցի Տույը», որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքով։ Այնուհետև Արտուշ Սիմոնյանի որդին ավտոմատով կրակոցներ է արձակել «Տույի» ու նրա մարդկանց ուղղությամբ։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքն օգտագործվում է Երևանի կենտրոնում՝ «ռազբորկաների» ժամանակ, այս անգամ արդեն՝ մահվան ելքով։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ևս Ամիրյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճափանության ժամանակ կրակոցներ էր արձակել Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքով։ Իսկ թե ինչ ծառայությունների համար է «Քանաքեռցի Տույը» պարգևատրվել՝ հայտնի չէ, սակայն, ինչպես արդեն նշված է, վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Այս խորագրի վերջին նյութերը