Քաղաքական

11.11.2021 20:06


Մեր ընտրողներին և համախոհներին հորդորում ենք զինվել համբերությամբ, պատրաստվել ավելի լուրջ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երկարատև պայքարի․ «Առուշ Առուշանյան» դաշինք

Մեր ընտրողներին և համախոհներին հորդորում ենք զինվել համբերությամբ, պատրաստվել ավելի լուրջ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երկարատև պայքարի․ «Առուշ Առուշանյան» դաշինք

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Առուշ Առուշանյանի, Մենուա Հովսեփյանի ապօրինի կալանավորումները և «Առուշ Առուշանյան» դաշինքի համակիրների դեմ հարուցված տասնյակ քրեական գործերը ոչ այլ ինչ են, քան ոտնձգություն մեր ազգային, պետական շահի, մեր ինքնության պահպանության դեմ։

Թե դրանով ինչ խնդիր են լուծում օրվա իշխանությունների կամակատար դատավորներն այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ։ Մենք ապրում ենք չդադարող քաոսի ու զավեշտալի իրականության մեջ։

Բազմիցս նշել ենք և այժմ էլ շարունակում ենք պնդել, որ այդ բոլոր քրեական գործերը շինծու են, մտացածին և որևէ աղերս չունեն կալանքի տակ գտնվող Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի, այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորված փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի և տարբեր քրեական գործերով անցնող մեր համակիրների հետ։

Այսկերպ փորձ է արվում ամեն գնով լռեցնել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ճշմարտությունը բարձրաձայնել, ովքեր պայքարում են հանուն իրենց հայրենիքի և սերունդների անվտանգ ապագայի։ Նպատակ է դրված իրագործել ինքնահռչակ վարչապետ-բռնապետի հանձնարարականները և ամբողջ ազգին հավաքել մեկ անձի բռունցքի մեջ, որ մեր հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու չարաբաստիկ ծրագրի վերջնական իրագործման ճանապարհին խոչընդոտներ ու խոչընդոտողներ չլինեն։ Չի՛ հաջողվելու, գորիսեցիները չե՛ն հանձնվելու։

Մեր պայքարը շարունակվում է, և որքան ավելի կոշտացնեք «Առուշ Առուշանյան» դաշինքի և մեր համակիրների նկատմամբ ճնշումները, այնքան ավելի համառ դիմադրության եք արժանանալու։

Մեր ընտրողներին և համախոհներին հորդորում ենք զինվել համբերությամբ, պատրաստվել ավելի լուրջ, անհրաժեշտության դեպքում նաև երկարատև պայքարի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում արդարությունն ու արդարադատությունը չեն վերականգնվել, քանի դեռ ապօրինի քրեական գործերը չեն կարճվել և գրավոր ու բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն նվիրած մեր հայրենիքի վերջին սանտիմետրը չենք վերադարձրել»։

Այս խորագրի վերջին նյութերը