Այլընտրանքային ճանապարհն այն վիճակում է, որ շտապօգնության մեքենան գյուղ հասնել չի կարող․ Բարձրավանի գյուղապետ
Կառուցվող այլընտրանքային ճանապարհն այժմ այն վիճակում է, որ եթե գյուղի բնակիչներից որեւէ մեկը շտապօգնության կարիք ունենա, մեծ խնդիր կառաջանա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։
«Խոսք են տվել, որ մինչեւ տարվա վերջ գրունտային ճանապարհը կսարքեն, խճապատում կլինի, եկող տարի կասֆալտապատեն, բայց եղանակային պայմաններից է շատ բան կախված։ Հիմա գյուղում լրիվ խնդիր է։ Ճանապարհը 10 կիլոմետրանոց է, որից 5-ում հողային աշխատանքներ են արվել եւ շարունակվում են արվել, բայց հակառակ կողմից է ճանապարհը գալիս, իսկ գյուղի մոտակայքի հատվածում արդեն աշխատանքներ չեն իրականացվում։ Կառուցվող ճանապարհը, ըստ իրենց, լինելու է աֆալտապատ՝ մոտ վեց մետր լայնության, բայց այս պահի դրությամբ միայն ամենագնաց ավտոմեքենաները կարող են երթեւեկել այդ ճանապարհով։ Այլընտրանքային ճանապարհն այն վիճակում է, որ եթե գյուղում մեկը շտապօգնության կարիք ունենա, շտապօգնության մեքենան չի կարող հասնել։ Ամենագնացով կարող ենք սնունդ, մեզ անհրաժեշտ պարագաները հասցնել, սակայն շտապօգնության մեքենան դժվար թե այդ ճանապարհով անցնի»,-նշեց նա։
Ըստ Օնիկ Ավագյանի՝ անգամ եթե այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ կառուցվի, զգալի տարբերություն կլինի ճանապարհածախսի եւ ճանապարհահատվածի երկարության հետ։
«Եթե մինչեւ հիմա 35 կմ ճանապարհն անցնելով հասնում էինք Գորիս, հիմա արդեն այլընտրանքային ճանապարհով ստիպված կլինենք անցնել 70 կմ։ Տաքսիով Գորիս-Կապան ճանապարհն անցնում ենք 5000 դրամով, իսկ այլընտրանքային ճանապարհը կարժենա 10 հազար դրամ։ Տարբերությունը կրկնակի է, ինչը, բնականաբար, գյուղացին կզգա իր գրպանի վրա»,-ընդգծեց Ավագյանը։
Օնիկ Ավագյանի խոսքով՝ գյուղի բնակիչների մոտ խուճապ չկա, բայց վիճակն անհանգստացնող է։
«Մինչեւ այս մարդիկ երթեւեկում էին Գորիս-Կապան ավտոճանապարհով, սակայն մաքսակետերի տեղադրումից հետո արդեն չեմ կարող ասել՝ մարդկանց մոտ ինչպես է փոխվել տրամադրությունը։ Ամեն դեպքում, երթեւեկելու ժամանակ չես կարող ասել, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է փոխվել»,-հավելեց Օնիկ Ավագյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Հայաստանը նույնպես պատրաստվում է ճանապարհի այդ հատվածում տեղադրել մաքսային եւ սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։