Իրար հետ օպերատիվ կապի մեջ գտնվող, միմյանց կես խոսքից հասկացող (բանավոր փոխըմբռնմամբ) Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը սինքրոն են աշխատում: Պասերով:
Երկուսն էլ հիմա կռիվ են տալիս Սյունիքի դեմ: Մեկը՝ ներսից, մյուսը՝ դրսից: Մեկը կառավարչական առումով գլխատում է Սյունիքի համայնքները՝ ապօրինաբար կալանավորելով Սյունիքի համայնքների ղեկավարներին ու հոժարակամ հանձնելով ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ճանապարհը, մյուսը՝ զորք է մտցնում Սյունիքի տարածք, ամրանում Գորիս-Կապան ճանապարհահատվածում ու պահանջում «Զանգեզուրի միջանցք»:
Այսօր Ալիևը նոր քայլ է արել: Ինչպես հեղափոխական հպարտությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհահատվածի «Ադրբեջանին պատկանող տարածքում» (Նիկոլը հենց այդպես էլ հայտարարեց՝ «Ադրբեջանին պատկանող տարածքում») ու սրանից հետո ոչ միայն իրանական տրանսպորտային միջոցները, այլ նաև հայկականները պետք է անցնեն ադրբեջանցիների մաքսային թրի տակով: Ահա այսպիսի փոխըմբռնում է տեղի ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին գործընկերների միջև: Ժողովրդի թիկունքում:
Ինչ վերաբերում է Նիկոլի՝ ներսից Սյունիքի դեմ պայքարին, ապա այն շարունակվում է:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շինծու մեղադրանքով կալանավորվեց Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը:
Վերջերս տեղի ունեցած Գորիսի ավագանու ընտրություններում Առուշանյանի գլխավորած ցուցակը ջախջախիչ պարտության ենթարկեց Նիկոլի ՔՊ-ական թիմին: Առուշանյանը բանտից ընտրվեց Գորիսի քաղաքապետ, բայց շարունակում է մնալ անազատության մեջ: Ժողովրդի որոշումը դեմագոգիկ ձևով ֆետիշացնող Նիկոլը, փաստորեն, ժողովրդի որոշմանը հակառակ կալանքի տակ է պահում Գորիսի նորընտիր քաղաքապետին, բայց միայն դրանով չի բավարարվում:
Այսօր կրկին կալանավորվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Վերքաննիչ քրեական դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հովսեփյանը անցած ամիս առաջին ատյանի դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հիմա Նիկոլի ցուցումով նրան կրկին կալանավորել են: Ու դա արել են Ալիևի՝ Սյունիքում մաքսակետ դնելու օրը: Համընկնումը պատահակա՞ն է: Իհարկե՝ ոչ: Վերևում արդեն նշել էինք, որ Նիկոլն ու Իլհամը Սյունիքի դեմ սինքրոնացված են աշխատում: Նիկոլի հեռացումը, հետևաբար, մեր երկրի անվտանգության ապահովման ու մասնավորապես Սյունիքը «բանավոր փոխըմբռնման» զոհ չդարձնելու գլխավոր նախապայմանն է:
Նիկոլն ու Իլհամն՝ ընդդեմ Սյունիքի

Պետրոս Ալեքսանյան