Աշխարհ

11.11.2021 21:20


Հնդկաստանում գետը պատվել է թունավոր փրփուրով, սակայն հավատավորները չեն խորշում այնտեղ լողալուց (լուսանկար)

Հնդկաստանում գետը պատվել է թունավոր փրփուրով, սակայն հավատավորները չեն խորշում այնտեղ լողալուց (լուսանկար)

Հնդկաստանի մայրաքաղաքի մոտակայքով անցնող Յամունա գետի մակերեսը պատվել է թունավոր փրփուրով, մինչդեռ տեղի բնակչները չորեքշաբթի հավաքվել էին իրենց «սուրբ» գետի մոտ՝ նշելու Արևի աստծուն՝ Սուրյային նվիրված կրոնական տոնը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, հավատավորներից շատերն անգամ լողացել են փրփրախառը ջրում: Սպիտակ փրփուրը, որը կոյուղաջրերի և արդյունաբերական թափոնների խառնուրդ է, անցյալ շաբաթ է ձևավորվել Գանգեսի վտակը հանդիսացող գետում, որի երկարությունը կազմում է 1376 կմ: Այն հոսում է Հիմալայներից՝ անցնելով մի քանի նահանգի տարածքով:

Թունավոր փրփուրը պարունակում է ամոնիումի և ֆոսֆատների բարձր մակարդակ, ինչը կարող է հանդեցնել շնչառական և մաշկային խնդիրների:

Ըստ հնդկական աղբյուրի՝ կառավարությունը 15 նավ է հատկացրել փրփուրը գետից դուրս բերելու համար, սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ այն արդեն զգալի վնաս է հասցրել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը