Աշխարհ

11.11.2021 16:36


Լեհ-բելառուսական սահմանին փախստականներին ուտելիքի բաժանումը վերածվել է հրմշտոցի և ծեծկռտուքի (տեսանյութ)

Լեհ-բելառուսական սահմանին փախստականներին ուտելիքի բաժանումը վերածվել է հրմշտոցի և ծեծկռտուքի (տեսանյութ)

Բելառուսի և Լեհաստանի սահմանին հավաքված փախստականների միջև հրմշտոց է սկսվել, երբ վերջիններս ուտելիք էր բաժանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճամբար է ժամանել ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի վարչության աշխատակիցը: Հարյուրավոր մարդիկ միմյանց հրմշտելով սկսել են շրջապատել վերջինիս՝ ուտելիք ստանալու համար:

Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութից, նրանցից ոմանք ծեծկռուք են սարքել:

Իրավիճակը Բելառուսի հետ Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի սահմանների մոտ սրվել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից եկող ներգաղթյալների պատճառով սրվել է ամռանը: Ներկայում հազարավոր ներգաղթյալներ են հավաքված մնացել լեհ-բելառուսական սահմանին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը