Աշխարհ

11.11.2021 16:29


Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով». Չավուշօղլու

Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անդրկասպյան Արևելք-Արևմուտք առևտրային տարանցիկ միջանցքը կամրապնդվի «Զանգեզուրի միջանցքով» և կնպաստի ողջ թյուրքական աշխարհի բարօրությանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման ելույթով Չավուշօղլուն հանդես է եկել Ստամբուլում Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Թյուրաքական աշխարհի միասնության համար մենք պետք է էլ ավելի զարգացնենք մեր տնտեսական կապերը»,-նշել է թուրք նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը