Ադրբեջանցիների մաքսակետի տեղադրումից հետո Բարձրավանցիները հայտնվել են շրջափակման մեջ
Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղը՝ միջպետական մայրուղու վրա անցակետի տեղադրումից հետո լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Քանի դեռ չկա այլընտրանքային ճանապարհը, բնակիչները շրջափակման մեջ են մնալու, անգամ շտապօգնության սովորական կանչը Գորիսից չի կարողանա օգնության հասնել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը նշեց, որ անցակետի տեղադրման հետևանքով մի շարք մտավախություններ ունի։
«Փաստորեն անցակետը դրել են, արդեն իսկ փակել են ճանապարհը դեպի Գորիս։ Հիմա մենք պետք է օգտվենք այլընտրանքային ճանապարհից։ Այն կառուցվում է, բայց կիսատ վիճակում է, եղանակային պայմանները գուցե թույլ չեն տա կառուցեն։ Եթե չկառուցեն, փաստորեն, լրիվ շրջափակման մեջ ենք հայտնվելու»։
Ավագյանը չի հասկանում նաև, թե ինչու է հայկական կողմը ևս մաքսակետ տեղադրելու, այդ հատվածով ովքե՞ր պետք է անցնեն։
«Եթե տամոժնյա է, պետական սահման ես հատում, ինձ թվում է իրենց օրենսդրությամբ սահմանված բոլոր կարգերին պետք է ենթարկվես։ Ես դա եմ տեսնում։ Եթե մտնում ես մի պետության տարածք, պետք է ենթարկվես։ Բերել դրել են, դրանից հետո էդ ճանապարհով մարդիկ ոչ կգնան, ոչ կգան»։
Ավագյանը տեղեկացրեց, որ անգամ այս պահին թեկուզ միայն եղանակային պայմանների պատճառով գյուղից դուրս գալ և հետ գալը դժվար է դարձել։ Չնայած կառավարությունը հայտարարել է, որ Բարձրավանի ու ևս երեք գյուղերի համար ճանապարհ կկառուցվի, միևնույնն է, հարցը դրանով չի լուծվում։ Դեպի Գորիս բարձրավանցիները գնում են թե աշխատանքի, թե կենսական նշանակության հարցեր լուծելու։
«Այսօրվա դրությամբ, եթե գյուղում մարդ էլ մահանա, շտապօգնություն զանգենք, որքան էլ ուզենան, չեն կարող գալ, հասնել։ Այդ հնարավորությունը չկա։ Մնացած հարցերում ժողովուրդը կտրվում է ամեն ինչից։ Օրը մեջ երթուղային է գնում, որոնցով մարդիկ գնում էին Գորիս, իրենց համար սնունդ, հաց, կարևոր իրեր ձեռք բերում։ Հիմա, փաստորեն դա էլ է կտրվել։ Երթուղայինը չի կարող աշխատել՝ ճանապարհների փակ լինելու պատճառով։ Այլընտրանքային ճանապարհը կառուցում են՝ 10 կմ-անոց հատված է, որից 5 կմ-ն են անցել, մնացածը պետք է կառուցվի»։
Գորիս հասնելու համար առնվազն կրկնակի երկարել է ճանապարհը ու կրկնակի ավելացել նաև ծախսերը։ Եթե նախկինում Գորիս հասնելու համար անցնում էին 33 կմ, հիմա մինիմում՝ 70 կմ։
Բնակիչները, ըստ Ավագյանի, չեն օգտվի գլխավոր մայրուղուց, գուցե նպատակն էլ հենց դա էր։
«Այլընտրանքային ճանապարհը, եթե այսօր 1000 դրամով էին գնում Գորիս, հիմա 2000 դրամով պետք է գնան, ծախսերը շատանում է։ Խնդիրներ են առաջանում՝ գյուղատնտեսական արտադրանք՝ միս, կաթ, որ արտադրում էին, տանող էլ չի լինելու։ Այնքան հեռու է, չեն գնա։
Այս պահին անասուններ կան, որ գյուղացիները ուզում են վաճառեն, չեն կարողանում, եկող չկա։ Անցած տարիներին գալիս էին, առնում, տանում էին, բերում էին ու մարդիկ պահում էին, հիմա իրենց արտադրանքը, որ ունեն, չեն հասցնում տեղ»,-ասաց Ավագյանը։
Վարչական ղեկավարը կարծում է, որ դանդաղ կերպով ուզում են բնակիչներին ճանապարհից զրկել, ժողովրդին նեղության մեջ գցել, որ ստիպված, հոժար կամքով լքեն բնակավայրերը, ճանապարհն էլ մնա թշնամուն։
«Ժողովրդին վախեցնելու, ստիպելու համար նման պայմանների մեջ են գցում, որ ուղղակի հեռանան»,-եզրափակեց վարչական ղեկավարը։