Միջազգային բոլոր նորմերով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների գտնվելը հակաօրինական է․ այն հետ կբերենք, եթե երկրում հաստատվեն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահն սպասարկող իշխանություններ․ Գեղամ Նազարյան
Այժմ մեզ ծաղրում են ոչ միայն Ադրբեջանում, այլև ամբողջ աշխարհում, և այդ ամենի պատճառը գործող վարչախումբն է, որը քաղցկեղի նման կպավ մեր երկրին։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման հարցով հրատապ քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ Գորիս-Կապան ճանապարհի որևէ հատված անգամ խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չէ։
«Հակառակ դեպքում` այդպես չէր կառուցվի, ճանապարհը հատուկ կառուցվել է այնպես, որ լինի ՀՀ տարածքում»,-նշեց նա, ապա հայտարարեց․
«Եթե նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի «իքս» կիլոմետրը Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանով ադրբեջանական հանրապետության տարածքում է, ապա միջնորդներով և նույնիսկ առանց միջնորդների հնարավոր էր այդ ճանապարհը ամբողջապես պահել մեր հսկողության տակ։ Սա ուղղակի բացթողում չէ, շատ ավելի խորը խնդիր է, մեծ է դավաճանությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ճանապարհը որևէ ադրբեջանական գյուղ այլ ադրբեջանական գյուղի չի կապում։
«Այդ ճանապարհն իրենց որևէ կերպ պետք չէ։ Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարևոր նշանակություն՝ այդ ճանապարհով Իրանը կապվում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին»,-ընդգծեց Նազարյանը, ապա հավելեց:
Նազարյանը նշեց՝ այդ ճանապարհը մենք անկասկած հետ ենք բերելու, որովհետև միջազգային բոլոր նորմերով այնտեղ ադրբեջանցիների գտնվելը հակաօրինական է. «Միջազգային որևէ կառույց մեզ չի կարող այս հարցում մենակ թողնել, եթե հարկե մի գլխավոր խնդիր լուծվի՝ այստեղ հաստատվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահն սպասարկող իշխանություններ»,-հայտարարեց Նազարյանը։
Վերջինիս խոսքով՝ այլընտրանքային ճանապարհն էլ, անվտանգությունից ելնելով, պետք է փակվի ձմռանը, որովհետև ուղղորդել այդ ճանապարհով ձմռանը երթևեկել՝ ուղղորդել է դեպի մահ։
Նազարյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանն անգամ Google-ի հետ է աշխատում, և դրա քատեզների համաձայն՝ օրինակ՝ Ճակատեն հասնելու համար պետք է շրջանցել Գորիս-Կապան ավտոճանապարհը։
«Մեր կողմից որևէ մեկն այդ հարցը չի լուծում, որովհետև այս երկրի վարչախումբը իր առաջնորդով հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական պետության շահերը»,-նշեց նա։

Աղբյուրը՝ tert.am