Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի մոտ 1.1 մլրդ դոլարի բաժնետոմսերը
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է իր ընկերության` մոտ 1.1 միլիարդ դոլարի բաժնետոմսերն այն բանից հետո, երբ շաբաթվա վերջին հայտարարեց, որ վաճառելու է իր բաժնետոմսերի 10 տոկոսը Twitter-ի հարցման արդյունքում, հայտնում է AFP-ն։
Սակայն, չորեքշաբթի օրը ներկայացված փաստաթղթերի համաձայն, վաճառքը սկսվել էր սեպտեմբերի 14-ին, ինչը նշանակում է, որ դրա պատճառը հարցումը չի եղել:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, երկուշաբթի վաճառել էր մոտ 930.000 բաժնետոմս, վկայում են ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ֆինանսական կարգավորիչի փաստաթղթերը։
Շաբաթ օրը Մասկը Twitter-ի իր ավելի քան 62 միլիոն հետևորդներին հարցրել էր` արդյոք նա պետք է վաճառի Tesla-ի իր բաժնետոմսերի 10 տոկոսը` պնդելով, որ կանի այնպես, ինչպես իրեն ասվել է: Մեծամասնությունը կոչ էր արել վաճառել բաժնետոմսերը։
Հարցումից հետո Tesla-ի բաժնետոմսերի արժեքը երկուշաբթի նվազել, ինչը նշանակում է, որ 50-ամյա ձեռնարկատերը վաճառել է իր բաժնետոմսերը զգալիորեն ավելի ցածր գնով, քան եթե վաճառեր դրանք մինչև իր թվիթը՝ տասնյակ միլիոնավոր դոլարների չիրացված շահույթ կորցնելով:
Մասկին շարունակում են պատկանել Tesla-ի ավելի քան 170 միլիոն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքն այս պահին 183 միլիարդ դոլար է: