WhatsApp մեսենջերի բետա-տարբերակում թարմացվել է ինտերֆեյսը, ավելացվել են անհետացող հաղորդագրությունների նոր օպցիաներ և որոշ այլ փոփոխություններ են կատարվել, հայտնում է WABetaInfo պորտալը։ Առաջիկա շաբաթների ընթացքում այս նորամուծությունները հասանելի կլինեն բոլոր Android սարքերում։
WhatsApp-ի վերջին բետա-թարմացումը ավելացրել է նոր ինտերֆեյս՝ կոնտակտային տվյալների էկրանի համար: Սա Android-ում մեսենջերի ինտերֆեյսի առաջին թարմացումն է երկար տարիների ընթացքում:
Շուտով օգտատերերին հասանելի կլինեն նաև անհետացող հաղորդագրությունների «ինքնաոչնչացման»նոր ժամկետներ՝ 24 ժամ, մեկ շաբաթ և 90 օր:
Բացի այդ, մի քանի սարքերից մեսենջերն օգտագործելիս կապված սարքերի ցանկի թարմացման դեպքում WhatsApp-ն այլևս ամեն անգամ անվտանգության կոդի փոփոխության ծանուցումներ չի ուղարկի:
WhatsApp-ը կթարմացնի օգտատերերի ինտերֆեյսը
WhatsApp մեսենջերի բետա-տարբերակում թարմացվել է ինտերֆեյսը, ավելացվել են անհետացող հաղորդագրությունների նոր օպցիաներ և որոշ այլ փոփոխություններ են կատարվել, հայտնում է WABetaInfo պորտալը։ Առաջիկա շաբաթների ընթացքում այս նորամուծությունները հասանելի կլինեն բոլոր Android սարքերում։
WhatsApp-ի վերջին բետա-թարմացումը ավելացրել է նոր ինտերֆեյս՝ կոնտակտային տվյալների էկրանի համար: Սա Android-ում մեսենջերի ինտերֆեյսի առաջին թարմացումն է երկար տարիների ընթացքում:
Շուտով օգտատերերին հասանելի կլինեն նաև անհետացող հաղորդագրությունների «ինքնաոչնչացման» նոր ժամկետներ՝ 24 ժամ, մեկ շաբաթ և 90 օր:
Բացի այդ, մի քանի սարքերից մեսենջերն օգտագործելիս կապված սարքերի ցանկի թարմացման դեպքում WhatsApp-ն այլևս ամեն անգամ անվտանգության կոդի փոփոխության ծանուցումներ չի ուղարկի:
Աղբյուրը՝ news.am