Արագածոտնի մարզում Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամաել են նաև Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը:
Փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: