Թուրքիայում օրինական ներգաղթյալների թիվը գերազանցում է 5 միլիոնը
Թուրքիայում ավելի քան 5 միլիոն օրինական ներգաղթյալ կա, որից 3.7 միլիոնը ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիներ են, 1 միլիոն 200 հազարը՝ բնակության իրավունք ունեցողները, իսկ ավելի քան 300 հազար կազմում է նրանց թիվը, որոնք ունեն միջազգային պաշտպանության դիմում և կարգավիճակ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Միգրացիայի կառավարման վարչության ապօրինի միգրացիայի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռամազան Քեսքինը։
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ 2015 թվականից հետո Թուրքիայում ձերբակալվող ապօրինի ներգաղթյալների թիվը լրջորեն աճել է։ Նրա խոսքով՝ միայն 2019 թվականին ձերբակալվել է 454.662, իսկ 2020 թվականին՝ 122.302 ապօրինի ներգաղթյալ։ Քեսքինն ապօրինի միգրացիայի դեմ պայքարում կարևորել է հարևան երկրների հետ համագործակցութունը։

Աղբյուրը՝ ermenihaber.am