Աշխարհ

11.11.2021 13:48


Վրաստանում կորոնավիրուսի 4 563 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 4 563 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 744 մարդ, մահացել է 77 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 771 381, այստեղից ապաքինվել է 705 312 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 739:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 334 փորձարկում, այդ թվում 29 214-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 120-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.25% է, վերջին 14 օրվանը՝ 9.98%, վերջին 7 օրվանը՝ 10.19%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 025 471 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 356 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 864 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 291 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը