Միրզոյանը և Բայրամովը հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում. Հայաստանի ԱԳՆ-ն լռում է
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։
«Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առանձին, ապա համատեղ հանդիպումներ է անցկացրել արտգործնախարարների հետ»,-նշված է նախարարության հայատարարության մեջ։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է իր ցանկությունը՝ նպաստելու երկու կողմերի միջև երկխոսության աակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության։
«Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել Հայաստանի ԱԳ նախարարության հետ՝ Արարատ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեզ դեռ չի հաջողվել կապ հաստատել ԱԳՆ-ի հետ։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են Արարատ Միրզոյանի՝ Ֆրանսիայում անցկացրած բոլոր հանդիպումները, բացառությամբ այս մեկի։