Քաղաքական

11.11.2021 10:23


Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու հուշագրի «քավորը»

Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու հուշագրի «քավորը»

Համացանցը ցնցեց Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրելու է մաքսային եւ սահմանային կետեր:

Մինչդեռ իրականում սա ամենեւին էլ նորություն չէ: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Մոսկվայում հուշագիր է ստորագրել այդ ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ նույն փաստաթղթի, հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում, բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը:

Ո՞րն էր այս հուշագրի ստորագրման մոտիվացիան ու պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, այսպես ասած, «գործը գլուխ բերելու համար», Վաղարշակ Հարությունյանին իշխանությունն արդեն որոշել է, թե ինչպես պարգեւատրել: Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, որ վերջինիս պատրաստվում են նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը