Ինչո՞ւ էր առողջապահության նախարարությունը թաքցնում խոտանված պատվաստանյութերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի քան մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե մինչեւ մեր հարցումն ուղարկելու օրը Հայաստանում քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել։ Սեպտեմբերի 28-ին նախարարությունը պատասխանել էր մեր հարցմանն ու նշել, որ մինչեւ այդ պահը որեւէ քանակի դեղաչափ չի խոտանվել։
Հարցն ավելի վաղ խորհրդարանում նախարար Անահիտ Ավանեսյանին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ ուղղել։ Նախարարը չէր պատասխանել դրան՝ առաջարկելով հարցադրումները գրավոր ուղղել։
Մեր հարցումից մոտ մեկուկես ամիս անց մեկ այլ լրատվամիջոցի նույնաբովանդակ հարցմանը նախարարությունը պատասխանել է․ «2021 թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով խոտանվել է»։
Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ ստացվում է՝ միայն մեկուկես ամսում 27 680 դեղաչափ պատվաստանյութ է խոտնավել, ինչը, համաձայնեք, այդքան էլ արժանահավատ չէ: Ինչպե՞ս կարող էր պատվաստանյութ ձեռք բերելու պահից սկսած՝ մինչեւ սեպտեմբերի 28-ը որեւէ դեղաչափի պատվաստանյութ չխոտանվել, ու միայն մեկուկես ամսում 28 հազարի հասնող դեղաչափ խոտանվել։
Նախարարության՝ մեզ ուղարկած պատասխանը հեռու է տրամաբանությունից նաեւ այն պատճառով, որ մի շարք դեպքերում դեղաչափի մեկ սրվակից ընդամենը մեկ հոգու են պատվաստում, ու դրա մեջ մնացած ծավալի պատվաստանյութը պարզապես անպիտան է դառնում, քանի որ սրվակը բացելուց անմիջապես հետո պատվաստանյութը կա՛մ ամբողջապես պետք է սպառել, կա՛մ ուղղակի խոտանել չօգտագործված մասը, որովհետեւ այն ո՛չ սենյակային, ո՛չ սառնարանային պայմաններում պահել չի թույլատրվում։