Լրահոս

11.11.2021 09:19


Գիշերը Քանաքեռում կրակոցներ են հնչել. սպանվել է 4 անձ, նրանցից մեկը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույն» էր

Գիշերը Քանաքեռում կրակոցներ են հնչել. սպանվել է 4 անձ, նրանցից մեկը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույն» էր

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ: Այս մասին հայտնում Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են 2 տղամարդու դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկութունների՝ նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկոթյուններով՝ սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը