Լրահոս

10.11.2021 19:53


Պարզվել է Երևանի Արմենակյան փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը (տեսանյութ)

Պարզվել է Երևանի Արմենակյան փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը (տեսանյութ)

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը