Լրահոս

10.11.2021 15:56


Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն և 50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն շտապօգնության ավտոմեքենայի, մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը, վիրավորն ու մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում:

Այս խորագրի վերջին նյութերը