Քաղաքական

10.11.2021 13:51


«Փաշինյանի դուխը հերիքում է միայն ներքաղաքական դաշտում, որն ինքնին հիմարություն է». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Փաշինյանի դուխը հերիքում է միայն ներքաղաքական դաշտում, որն ինքնին հիմարություն է». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն ունակ է ագրեսիվ լինել միայն մեզ հետ, եթե ինքը ինչքան մեզ հետ է ագրեսիվ, փորձեր լինել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ, զգալիորեն արդյունավետ կլիներ մեր երկրի արտաքին քաղաքականությունը»,-այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Փաշինյանի դուխը՝ ագրեսիվ լինելը, հերիքում է միայն ներքաղաքական դաշտում, որն ինքնին հիմարություն է, որովհետև ինքը վախենում է ագրեսիվ լինել թշնամու հետ, բայց չի վախենում ագրեսիվ լինել այն մարդկանց հետ, ովքեր առաջնորդում են քաղաքական թիմերը, ովքեր երկու-երեք անգամ հաղթել են այդ նույն թշնամուն»,-ընդգծեց նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բարձիթողի վիճակում է. «Մենք չենք թելադրում օրակարգ և, ցավոք, ենթարկվում ենք հնարավոր օրակարգերից վատագույններին: Այս մի տարվա ընթացքում որևէ հայտարարություն կապված կարգավիճակի, Արցախի հիմնախնդրի հիմնարար սկզբունքների, գերիների, կորուսյալ հայրենիքի, այսինքն՝ օկուպացված տարածքների, որևէ արժանահավատ, հիմնավոր, իր մեջ պետականության բաղադրիչներ կրող հայտարարություններ որևէ մակարդակում չեն արվել: Ավելին ասեմ՝ թշնամի երկրների ղեկավարներին ԱԺ ամբիոնից պատասխանում են միայն ընդդիմադիր պատգամավորները: Էլ չեմ ասում՝ Արցախ այցելելու արգելքների մասին: Մեր երկիրն արտաքին քաղաքականություն չունի, և այս խունտան ունակ չէ երբևէ այն վարել»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը