Քովիդով հիվանդ Արմեն Դանիելյանը Քասախի համայնքապետին կալանավորելու խնդիր ուներ
Նոյեմբերի 4-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Վերաքննիչ քրեական դատարանի` Քովիդով հիվանդ դատավոր Արմեն Դանիելյանը իր հարկադիր բացակայության ընթացքում չի հանձնել հրատապ գործերը, քանի որ իր վարույթում դեռ կան համայնքապետեր, որոնք պետք է կալանավորվեն:
Մեզ ասել էին, որ արդեն վարակակիր ու հիվանդ դատավորը դեռ մի քանի օր աշխատանքի է գնացել. հավանաբար հրատապ խնդիրներ է ունեցել լուծելու։
Առհասարակ Վերաքննիչ քրեական դատարանում նման պրակտիկա կա. երբ դատավորը հիվանդանում կամ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չի լինում քննել գործեր, ասենք, արձակուրդ է մեկնում, հրատապ գործերը հանձնում է այլ դատավորի, իսկ կալանքի գործերը հենց հրատապ քննվող գործերի շարքից են։ Արմեն Դանիելյանը ոչ միայն չէր հանձնել գործերը, այլև նոյեմբերի 3-ին վերադարձել էր աշխատանքի, որ քննի Քասախի համայնքապետին կալանավորելու հարցը:
Այդ օրը մենք չէինք գրել՝ հատկապես, որ համայնքապետի մասին է խոսքը, թեպետ տեղյակ էինք, որ Արմեն Դանիելյանը հենց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը կալանավորելու խնդիր ուներ:
Ինչևէ, նոյեմբերի 4-ին նիստը հետաձգվեց, իսկ ահա հաջորդ դատական նիստում Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազության վերաքննիչ բողոքը, և Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը կալանավորվեց:
Բնականաբար, դատական համակարգին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե այդ ինչպես ստացվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանը Արա Մկրտչյանի կալանավորման գործի քննությունը հենց Արմեն Դանիելյանին մակագրեց:
Համակարգչային մակագրման համակարգը վերացնելուց ու սերվերն անժամկետ առգրավելուց հետո այսպիսի բաշխումները խիստ տրամաբանական են: