«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին արգելել է թիմի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին հարցազրույց տալ El Hormiguero, հաղորդում է Marca-ն։
Չավին դժգոհ է, որ Պիկեն հաճախ է հայտնվում հանրային միջոցառումների, որոնք քիչ կապ ունեն ֆուտբոլի հետ։ Լեգենդար ֆուտբոլիստը մտադիր սահմանափակել ֆուտբոլիստների ոչ ֆուտբոլային ակտիվությունը։
Նոյեմբերի 9-ին Չավին առաջին մարզումից առաջ նաև սահմափակումներ և խստացումներ է մտցրել թիմում։
Այսուհետև ֆուտբոլիստները պարտավոր են մարզաբազա ժամանել մարզումից1,5 ժամ շուտ, որպեսզի հասցնեն նախաճաշել և կատարել անհատական առաջադրանքներ։ Մարզչական շտաբի անդամները պետք է մարզումից 2 ժամ շուտ ներկայանան մարզաբազա։
Ֆուտբոլիստները պետք է սնվեն ակումբային մարզաբազայում սննդաբանների հսկողությամբ։ Ճիշտ սննդակարգը պետք է օգնի խուսափել վնասվածքներից։
Չավին վերադարձրել է խախտումների համար դրամական տուգանքների համակարգը, որը վերացվել էր 2017 թվականին գլխավոր մարզիչի պաշտոնից Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո։
Հանդիպումից առաջ երկու օր ֆուտբոլիստներին արգելվում է քնել կեսգիշերից ուշ։ Նրանց արգելվել է զբաղվել սերֆինգով և էլեկտրաբայկով։ Ազատ ժամանակ քաղաքից դուրս գնալու համար ֆուտբոլիստները պետք է ստանան թույլտվություն։
Չավիի նորամուտի խաղը կլինի նոյեմբերի 20-ին։ «Բարսելոնան» կընդունի «Էսպանյոլին»։ 41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։
Չավին արգելել է Պիկեին հարցազրույց տալ
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին արգելել է թիմի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին հարցազրույց տալ El Hormiguero, հաղորդում է Marca-ն։
Չավին դժգոհ է, որ Պիկեն հաճախ է հայտնվում հանրային միջոցառումների, որոնք քիչ կապ ունեն ֆուտբոլի հետ։ Լեգենդար ֆուտբոլիստը մտադիր սահմանափակել ֆուտբոլիստների ոչ ֆուտբոլային ակտիվությունը։
Նոյեմբերի 9-ին Չավին առաջին մարզումից առաջ նաև սահմափակումներ և խստացումներ է մտցրել թիմում։
Այսուհետև ֆուտբոլիստները պարտավոր են մարզաբազա ժամանել մարզումից 1,5 ժամ շուտ, որպեսզի հասցնեն նախաճաշել և կատարել անհատական առաջադրանքներ։ Մարզչական շտաբի անդամները պետք է մարզումից 2 ժամ շուտ ներկայանան մարզաբազա։
Ֆուտբոլիստները պետք է սնվեն ակումբային մարզաբազայում սննդաբանների հսկողությամբ։ Ճիշտ սննդակարգը պետք է օգնի խուսափել վնասվածքներից։
Չավին վերադարձրել է խախտումների համար դրամական տուգանքների համակարգը, որը վերացվել էր 2017 թվականին գլխավոր մարզիչի պաշտոնից Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո։
Հանդիպումից առաջ երկու օր ֆուտբոլիստներին արգելվում է քնել կեսգիշերից ուշ։ Նրանց արգելվել է զբաղվել սերֆինգով և էլեկտրաբայկով։ Ազատ ժամանակ քաղաքից դուրս գնալու համար ֆուտբոլիստները պետք է ստանան թույլտվություն։
Չավիի նորամուտի խաղը կլինի նոյեմբերի 20-ին։ «Բարսելոնան» կընդունի «Էսպանյոլին»։ 41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։
Աղբյուրը՝ sport.news.am