Քաղաքական

10.11.2021 12:52


Նստացույց՝ Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց. Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը (տեսանյութ)

Նստացույց՝ Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց. Սփյուռքը միանում է Դիմադրության շարժմանը (տեսանյութ)

Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ և կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետևանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձևավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի և համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը և ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցին, Լիբանանում կազմակերպել են նստացույց՝ ի զորակցություն Հայաստանում սկիզբ առած Դիմադրության շարժման։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը