Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիները մանրամասներ են պատմում (տեսանյութ)
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցները Ստեփանակերտի հիվանդանոցում են ու Արցախի հանրային հեռուստաընկերությանը պատմել են դեպքի մանրամասները
«Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, գոռգոռում էր։ Գևորգը ռուսերենով ասում է՝ ջուրը բաց է թողնում, սարքում ենք։ Նորից սկսեց ճղճղալը, ռուսերեն ուշունց տվեց, բայց կիսատ պռատ՝ բառերը զոռով էր ասում։ Ասեցինք, որ էլ չենք աշխատի։ Պիստալետը հանեց ու տղային կրակեց, սպանեց»,-պատմեց տուժածներից Գագիկ Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։