Լրահոս

10.11.2021 11:55


Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 32-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 32-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին ընկել է, ով «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Նույն տեղեկությունը ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը՝ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը