Լրահոս

10.11.2021 19:45


Աշխարհի ամենահարուստ մարդը սպառնում է Լեոնարդո Դի Կապրիոյին (տեսանյութ)

Աշխարհի ամենահարուստ մարդը սպառնում է Լեոնարդո Դի Կապրիոյին (տեսանյութ)

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, արձագանքել է իր ընկերուհու՝ Լորեն Սանչեսի և դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «վիրուսային» հոլովակին: Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում կայացած գալա երեկոյի ժամանակ սովորական զրույցից, որի ժամանակ Լորեն Սանչեսը հայացքը չէր կտրում դերասանից, թեև գրկախառնվում էր Բեզոսի հետ։

Ավելի ուշ միլիարդատերն իր Twitter-յան էջում գրառում է հրապարակել, որում Դի Կապրիոյին «սպառնացել է». «Լեո, արի այստեղ, ես ուզում եմ քեզ բան ցույց տալ»,-գրել է Նա: Գրառմանը կցված է գործարարի լուսանկարը՝ նախազգուշական նշանով, որում ասում է. «Վտանգավոր է։ Մահացու զառիթափ»։

Բեզոսի բաժանորդներին դուր է եկել նրա արձագանքը, սակայն նա այլևս չի ցանկանում իր ընկերուհուն ծանոթացնել Հոլիվուդի աստղերի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը