Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը երկու օրվա ընթացքում կորցրել է 50 միլիարդ դոլար՝ Twitter-ի միկրոբլոգում անցկացված հարցումից հետո, հաղորդում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ միլիարդատերն իր հետևորդներին հարցնում էր՝ արդյոք ինքը պետք է վաճառի Tesla-ի բաժնետոմսերի 10%-ը:
Գործակալության տվյալներով՝ նման անկումը ռեկորդային է եղել Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ։ Համեմատության համար նշվում է, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կնոջից բաժանվելուց հետո մեկ օրում կորցրել էր 36 միլիարդ դոլար։
Tesla ընկերության արժեթղթեի գինը սկսել է էժանանալ Մասկի թվիթերյան միկրոբլոգում հարցման հրապարակումից հետո։ Հետո լուրեր եղան այն մասին, որ նրա եղբայր Քիմբալը վաճառել է արժեթղթերը հենց քվեարկությունից առաջ։ Insider-ը նաև հոդված է հրապարակել, որտեղ ներդրող Մայքլ Բարին ասում է, որ Մասկը կարող է ցանկանալ վաճառել բաժնետոմսերը՝ իր անձնական պարտքերը մարելու համար։
Իլոն Մասկը 2 օրում ռեկորդային 50 մլրդ դոլար է կորցրել. Bloomberg

Աղբյուրը՝ tert.am