Սպառողների համար գազի սակագինը հունվարի 1-ից չի փոխվի
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները
Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն: