Աշխարհ

10.11.2021 11:07


ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը

ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի և արտաքին գործերի նախարար (Ժան-Իվ Լը Դրիանը)] և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը (Ֆլորենս Փարլին) նոյեմբերի 12-ին Փարիզում կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։

Քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը