Լրահոս

10.11.2021 10:56


Հրդեհ Վանաձորում. Ավտոտնակն ամբողջությամբ այրվել է. ջերմահարվել է հարակից ավտոտնակի պատը

Հրդեհ Վանաձորում. Ավտոտնակն ամբողջությամբ այրվել է. ջերմահարվել է հարակից ավտոտնակի պատը

Նոյեմբերի 10-ին, ժամը 01։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Քարքարոտներ» կոչվող թաղամասում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարքարոտներ» կոչվող թաղամասի Ներսիսյան նրբանցքի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 24 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։55-ին, մարվել՝ 02։47-ին։ Այրվել է ավտոտնակը և ջերմահարվել՝ հարակից ավտոտնակի պատը:

Այս խորագրի վերջին նյութերը