Հաղթանակ կամրջի վրա 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել
Նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության հոգեբան-փրկարարները։
Տեղի ուժերով հնարավոր է եղել կանխել այդ քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
նա Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը, նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։