Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման և ականապատման հավաստի քարտեզների տրամադրման նպատակով. ՌԴ ԱԳՆ
2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին: Այդ քայլը թույլ է տվել վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված պատերազմի ավարտի մեկամյակի հետ, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր կարող ենք փաստել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, իրագործվում են: Միևնույն ժամանակ կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են հանձնառությունը դրույթների հետագա իրագործմանը: Հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը զգալի ներդրում ունի իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի և պահվող անձ է վերադարձվել: Նրանցից Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը: Իր հերթին, ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատման քարտեզների 3 փաթեթ:
Խաղաղապահ զորակազմն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կյանքի հաստատման գործընթացին: Տարածաշրջան կանոնավոր կերպով հումանիտար օգնություն է հասցվում, տարածքներ են ականազերծվում (2020 թվականի նոյեմբերից ատուգվել է 1937 շինություն, մաքրվել 2311.5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 000 պայթյունավտանգ առարկա): Վերականգնվում են կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Իրենց տներն են վերադարձել մոտ 53 000 փախստական:
ՌԴ ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից տարածաշրջան է հասցրել 1581 տոննա հումանիտար բեռ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության առարկաներ) և 800 տոննա շինանյութ:
Շարունակում ենք ջանքեր գործադրել առկա հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աջակցման, զոհվածների մարմինների փոխանցման և ականապատման հավաստի քարտեզների ամբողջական ծավալով տրամադրման նպատակով: Արդիական է նաև մշակութային-կրոնական և պատմական ժառանգության կառույցների պահպանության ապահովման հարցը:
Մտադիր ենք գործընկերների հետ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված առաջադրանքները, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ: Բարձր ենք գնահատում Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված որոշակի ծրագրերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը Հարավային Կովկասում:
Ընդգծում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության թուլացման ու սահմանազատման և դրան հաջորդելիք սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկի կարևորությունը: Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն:
Կարևոր ենք համարում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, առաջին հերթին, տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի ՓԳՀՎ (փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի վարչություն՝ խմբ.), ՅՈւՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ներդրումը:
Կանենք ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, աջակցելու խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ բոլոր մակարդակներով շփումների ընդլայնմանը: Պատրաստ ենք նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով:
Կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը»: