Քաղաքական

09.11.2021 15:31


Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

Այս խորագրի վերջին նյութերը