Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԼՂ հարցով նախորդ տարի ստորագրած հայտարարությունը չափազանց կարևոր է. Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԼՂ հարցով նախորդ տարի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը չափազանց կարևոր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ տարվա վաղեմություն ունեցող փաստաթղթերը գնահատում ենք չափազանց կարևոր, կարևոր ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար։ Փաստաթղթեր, որոնք թույլ տվեցին դադարեցնել պատերազմն ու կանգնել տարածաշրջանային էկոնոմիկայի և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ուղու վրա»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով մամուլի համապատասխան հարցին։
«Ռուս խաղաղապահները, ռուսական զորախումբը կատարում են տարածաշրջանում իրենց գործառույթները, ապահովում են անվտանգությունը, հրադադարի ռեժիմի մոնիթորինգը, փախստականների վերադարձը։ Դա չափազանց կարևոր է»,-նշել է Պեսկովը։