Միջազգային տիեզերակայանից անջատված Crew Dragon տիեզերանավը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում
Ատլանտյան օվկիանոսում վայրէջք է կատարել Crew Dragon տիեզերանավը, որով Երկիր են վերադարձել 4 տիեզերագնաց:
Ինչպես հաղորդում է «ՌիԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ին, Երկիր են վերադարձել ամերիկացիներ Շեյն Քիմբրոուն և Մեգան Մաքարթուրը, ֆրանսիացի Թոմ Պեսկեն և ճապոնացի Ակիհիկո Հոսիդեն:
Նախօրեին Crew Dragon-ն անջատվել էր Միջազգային տիեզերակայանից, որից հետո պտտվել է դրա շուրջը, իսկ անձնակազմն այդ ընթացքում հեռավար նկարահանում է իրականացրել: ՆԱՍԱ-ի փոխանցմամբ՝ նման պտույտ ուղեծրային լաբորատորիայի շուրջ չէր իրականացվել 2011 թվականից ի վեր:

Աղբյուրը՝ tert.am