«Քրդստանին» առնչվող Էրդողանի երգը քննարկման առարկա է դարձել թուրքական մեդիայում
Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել։
Թայիփ Էրդողանի մասնակացությամբ հնչած երգում եղել է «Քրդերի Բաթմանն է, Բաթմանը Քրդստանի վարդն է» արտահայտությունը։ Իրադարձությունն սկսել է քննարկվել թուրքական մեդիայում, քանի որ որոշ ժամանակ առաջ նրա կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Սղերթում խիստ էր արձագանքել «Քրդստան» բառն օգտագործած մի արհեստավորի։
«Թուրքիայի սահմանների ներսում Քրդստան կոչվող որևէ բան չկա։ Հարկ եղած դեպքում կնահատակվենք, սակայն երբեք չենք թողնի, որ մեր ունիտար ազգային պետությունը մասնատվի»,-նշել էր Դևլեթ Բահչելին։

Աղբյուրը՝ ermenihaber.am