Աշխարհ

09.11.2021 12:16


Վրաստանում կորոնավիրուսի 6 021 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 6 021 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 792 մարդ, մահացել է 75 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 761 067, այստեղից ապաքինվել է 696 921 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 584:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 033 փորձարկում, այդ թվում 38 545-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 488-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 11.57% է, վերջին 14 օրվանը՝ 9.78%, վերջին 7 օրվանը՝ 10.46%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 010 783 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 254 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 808 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 300 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը