Քաղաքական

09.11.2021 10:57


Ռուս խաղաղապահները БТР-82А զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները БТР-82А զրահափոխադրիչներով հերթապահություն են իրականացրել ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, հերթապահ խմբերը երկարատև երթ են իրականացրել ժամանակակից БТР-82А զրահափոխադրիչներով և «Ուրալ» մակնիշի մեքենաներով՝ անցնելով նաև գրունտային ճանապարհներով:

«Ամեն օր ռուս խաղաղապահները հերթապահություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով: Հերթապահության ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում»,-ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը