Քաղաքական

08.11.2021 20:30


Դելիմիտացիան նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ֆիքսել ԼՂ անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում․ սա վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորման համար․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Դելիմիտացիան նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ֆիքսել ԼՂ անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում․ սա վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորման համար․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Դելիմիտացիան նշանակում է, որ դու ուղղակի կամ անուղղակի, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակն Ադրբեջանի ներսում․ սա ուղղակի վերջ է լինելու Ղարաբաղի հարցի կարգավորման համար։

Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դելիմիտացիային ու դեմարկացիային և Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու վերաբերյալ խոսակցություններին ու հնարավոր վտանգներին։ Ըստ նրա՝ դա նշանակելու է, որ մնալու է մեկ լուծում՝ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։

«Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու։ Դելիմիտացիան իրականացնելուց հետո Ադրբեջանն ստանալու է լեգիտիմ իրավունք՝ ցանկացած պահի Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհի վրա դնել իր սահմանապահներին, մաքսային կետ և ամբողջությամբ վերահսկել ամբողջ շարժը՝ ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ոչ մեկը չի կարող նրան խանգարել, քանի որ դա լինելու է օրինական քայլ։ Բացառվում է թույլատրել կամ ստորագրել մի փաստաթուղթ, սկսել մի գործընթաց, որի արդյունքում հավերժացվելու է այս կապիտուլյացիան և կանխորոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը»,-հայտարարեց նա։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ նշված ռիսկերը չեզոքացնելու համար կա մեկ ճանապարհ՝ բոլոր այդ հարցերը՝ Ղարաբաղի կարգավիճակ, դելիմիտացիա, անվտանգային հարցեր, Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք՝ մեկ փաթեթի մեջ դիտարկել, քանի որ այլ ճանապարհը, ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով, կործանարար է լինելու Հայաստանի և Ղարաբաղի համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը