Քաղաքական

08.11.2021 19:57


Որդիս դեռ հոկտեմբերի սկզբին ասում էր՝ «մա՛մ, այս հողերը, մեր կյանքերն էլ հետը իշխանությունները նվիրել են Ադրբեջանին»․ 44-օրյա պատերազմում զոհված կամավորի մայր (տեսանյութ)

Որդիս դեռ հոկտեմբերի սկզբին ասում էր՝ «մա՛մ, այս հողերը, մեր կյանքերն էլ հետը իշխանությունները նվիրել են Ադրբեջանին»․ 44-օրյա պատերազմում զոհված կամավորի մայր (տեսանյութ)

Հերոսածի՛ն մայրեր, հայրեր, գլուխներդ բա՛րձր պահեք։ Թշնամին է ուզում, որ մենք խեղճանանք ու կոտրվենք, սակայն մեր տղերքն ուզում են, որ մենք կիսատ չթողնենք իրենց գործը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը՝ Էլիզավետա Բուդաղյանը։

«Թույլ մի՛ տվեք, որ մեր երկիրը բզկտեն ու նվիրեն թշնամուն։ Մենք այստեղ հավաքվել ենք ասելու, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել, չի լինելու նաև միջանցք, որ նվիրելու ենք թշնամուն, Հայաստանը չի թուրքացվելու։ Մեր տղերքը կռվել են, որ մենք արժանապատիվ ապրենք, Արցախը պահենք»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը