Այսօր դատական իշխանությունը Փաշինյանի կամակատարն է, այսպիսի խեղճացած, վախեցած դատարաններ երբեք չենք ունեցել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2018 թվականին այս իշխանությունները խոստացան դատական բարեփոխումներ, փոխարենը բանեցրին անասելի ճնշումներ, սպառնալիքներ դատարանների նկատմամբ։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խոսելով դատական համակարգի մասին։
«Միայն այս տարի դատարանները բարելավել են՝ մոտ 80 տոկոս կալանավորումներով, սա հակառեկորդ է, սա խայտառակություն է։ Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, մարդկանց վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց դա իրենց մոտ երկար չի ստացվելու»,-ասաց նա։
«Այսօր դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է, այն կալանավորում է բոլորին, նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժն է սահմանափակում։ Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարաններ երբեք չենք ունեցել»,-ասաց նա։
Արամ Վարդևանյանը կոչ արեց իրավապահ մարմիններին չվախենալ։ «Իրավապահներ մի վախեցեք այս իշխանությունների, հայ ժողովուրդը չի վախենում այս իշխանություններից, պետք է վախենալ և պայքարել թուրքացման դեմ, սև ու սպիտակի բաժանողների դեմ»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am