Քաղաքական

08.11.2021 19:17


Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին․ Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրո՞ւթն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը (տեսանյութ)

Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին․ Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրո՞ւթն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը (տեսանյութ)

25 տարի առաջ ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր թեզով՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց Արցախը և մեր տնտեսական բարեկեցությունը, Արցախի ու Հայաստանի շահերն իրար հակասելու, հայաստանցիներին ու ղարաբաղցիներին իրարից զանազանելու և նույնիսկ իրար հետ թշնամացնելու քաղաքականությանը։ Տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ այդ թույնը կաթեցնում էին մեր հանրային գիտակցության մեջ։ Այսօր Արցախի զգալի մասը թուրքին է տրվել․ լա՞վ ենք ապրում դրանից հետո»,-հայտարարեց նա։

Պատգամավորը նշեց՝ քաղաքական իշխանությունն ասում է՝ զարգացման նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում։ «Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին, Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրու՞թն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը։ Կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոստացված տնտեսական քաղաքականության արդյունքները տեսանելի են՝ գները շարունակում են աճել։

Ըստ նրա՝ երբ այդ մասին իշխանությանը հարց են ուղղում, արձագանքում են, թե համաշխարհային գներն են աճել, իրենք ոչինչ չեն կարող անել։ Խաչատրյանն ընդգծեց, որ ավելացել են արտագաղթի ծավալները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը